ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է մարդասիրական հրադադարի մասին համաձայնության հասնելու առիթով։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայանը։ Նա հիշեցրել է, որ շաբաթ Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 

«Կողմերին շնորհավորում եմ այսօր կրակի դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերելու առիթով։ Դա կօգնի երկու կողմից էլ կյանքեր փրկել»,- ՏԱՍՍ-ի փոխանցաց տեղեկությունը հայտնում է Factor.am-ը։ Օ՛Բրայանի խոսքով՝ բանակցություններում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և նրա առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը։

 

Հիշեցնենք, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հրադադարն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով 08:00-ից։ Իսկ հոկտեմբերի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպելու են Ժնևում։

 

708