Վթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. վարորդները հիվանդանոց են տեղափոխվել
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։46-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1993 թ․) և Ford (վարորդ` Ա․ Պ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղի ուժերով տեղափոխել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
22 Սեպտեմբեր, 2023 23:14
505
Կարարապետյանի տանը քաղաքական պանիխիդա է, հավաքվել են քաղաքական դիակները․ Չախոյան․ լուսանկար
04 Նոյեմբեր, 2026 23:49
Իրականացվում են միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատացման պատճառը պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ
04 Նոյեմբեր, 2026 23:40
Կյանքիս ամենածանր օրերն են. մրցակցի մшհվան պատճառ դարձած դարպասապահը խախտել է լռությունը
04 Նոյեմբեր, 2026 23:23