«Երևանի ոսկերչական ֆաբրիկան» տեղեկացնում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները՝ ընկերությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Աշխատատեղերը հասանելի կլինեն ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկան» կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ու վերապատրաստումը։

 

Հետաքրքված բոլոր անձինք կարող են դիմել

+374 99 584572 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով։

 

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ընկերության մասին

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ․ դեկտեմբերի վերջին։ Ցայսօր ընկերությունը կատարել է ավելի քան 25 մլն դոլարի ներդրում, ստեղծել ոսկերչական իրերի նորագույն արտադրական ցիկլ՝ թանկարժեք մետաղի հանքաքարի խտանյութից մինչև վերջնական պատրաստի արտադրանք: Ընկերությունը հիմնել է նաև տարածաշրջանում նախադեպը չունեցող ռոդիումի և պլատինիումի լուծույթների արտադրություն, ներդրվել են նաև ոսկու աֆինաժային (թանկարժեք մետաղների խտանյութից 999,9 հարգի ոսկու և արծաթի ստացում) հնարավորություններ։ Ընկերությունն այս պահին արդեն ստեղծել է ավելի քան 200 աշխատատեղ՝ միջինը 250,000 ՀՀ դրամ աշխատավարձով։

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մաս է։

1406