Մայրաքաղաքի սրտում՝ Խանջյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 12-ից իր դռները կբացի Queen Burger արագ սննդի ռեստորանը։

Դեռևս 1996 թվականից գործող այս ռեստորանը եղել է առաջիններից մեկը, ով ֆասթ ֆուդի մշակույթը տարածել է մայրաքաղաքում։ Հնաբնակ երևանցիների համար սիրելի դարձած այս վայրն արդեն ներկայանալու է նորովի՝ նոր շնչով և նոր կոնցեպտով։

Վերաբրենդավորված Queen Burger-ը լինելու է համեղ սնվելու երիտասարդական հարթակ, որը հասանելի կլինի մինչև ուշ գիշեր։ Առանձնացված մանկական զոնան յուրահատուկ հարմարավետություն կունենա փոքրիկ հյուրերի համար, իսկ մանրակրկիտ մտածված ընդհանուր զոնավորման շնորհիվ այս վայրը լավագույնը կլինի թե՛ հաճելի միջավայրի, թե՛ համեղագույն խոհանոցի շնորհիվ։

Ընկերությունը բարձր մասնագիտական մոտեցման և սոցիալական պատասխանատվության շնորհիվ ստացել է միջավայրին ներդաշնակ կառույց՝ բարեկարգելով նաև հարակից հանրային սեփականություն հանդիսացող տարածքը։

Շատ շուտով, ընդամենը մի քանի օրից` հոկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ից Queen Burger-ն արդեն բաց կլինի իր այցելուների համար։

 

926