Սան Ֆրանցիսկոյում ոստիկանները կրակել և սպանել են վարորդին, որը մեքենայով մխրճվել է Չինաստանի հյուպատոսության շենքի մեջ, տղամարդը մահացել է հիվանդանոցում, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով շրջանային ոստիկանության բաժինը։

Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ի կեսօրին, Գերի բուլվարի և Լագունա փողոցի մոտ։ Այն բանից հետո, երբ մեքենան մտել է Չինաստանի հյուպատոսության շենք, ոստիկանները ժամանել են դեպքի վայր, ապա կրակ բացել կասկածյալի ուղղությամբ։ Բժիշկները տուժածին տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել մոտակա հիվանդանոց, որտեղ նա մահացել է։

 

452