
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ն իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջարկեց Մարատ Թոխյանի թեկնածությունը: Թեկնածուն ստացավ 35 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջարկեց Արման Բաբաջանյանի թեկնածությունը, որին ավագանու բոլոր 37 անդամները կողմ քվեարկեցին:
ՔՊ-ն Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Ալեքսանդր Բադալյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց ավագանու 32 անդամ, դեմ՝ 5:
«Քաղաքացիական պայմանագիրը» Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հայկ Միրզոյանի թեկնածությունը: Նա ստացավ 32 կողմ ձայն, դեմ՝ 5: «Հանրապետություն» խմբակցությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջարկեց Գոհար Բադալյանի թեկնածությունը, նրան կողմ են քվեարկել ավագանու 36 անդամներ:
«Հանրապետություն» խմբակցությունը Ֆինանսավարկային և տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Հայկ Սահակյանի թեկնածությունը, և նրան կողմ քվեարկեց ավագանու 31 անդամ, դեմ՝ 3: Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն առաջարկեց Լիանա Քերոբյանի թեկնածությունը, նրան ևս միաձայն կողմ քվեարկեցին:
«Հանրային ձայնը» Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկեց Վահան Ավագյանին: ՔՊ-ն տասը րոպե ժամանակ խնդրեց՝ նախքան քվեարկությունը, այնուհետև հայտարարեց, որ կողմ է քվեարկելու թեկնածուին, քանի որ առաջնահերթ է համարում, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն լիարժեք: Այսպիսով Վահան Ավագյանին միաձայն կողմ քվեարկեցին ավագանու 37 անդամները:
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը 10-ին: