Անդրադառնալով Ռուսաստանի մեղադրանքներին, թե Հայաստանը փոխում է վեկտորը եւ գնում է դեպի Արեւմուտք, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը 2018-ից առաջ է ստորագրվել եւ վավերացվել: Մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ չեղարկելու մի քանի ձեւ կա, մեկը, որ վերցնում ու չեղարկում ես, մյուսը այն է, որ չես գնում ՀԱՊԿ-ի զորավարժություններին, չես նշանակում այդ կառույցում ներկայացուցիչ, հանդիպումներում քո ներկայությունն իջեցնում ես փոխնախարարի մակարդակի, վարչապետն ասաց. «Մենք երբեք չենք թաքցրել այն խնդիրները, որոնք կան: Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված 2021-ի իրադարձությունները կան: Մենք օրինակ՝ 2020-ին ՀԱՊԿ-ի հետ կապված պրետենզիաներ չենք ներկայացրել, ոչ էլ ՌԴ-ին, բայց 2021-ի Սոթք-Խոզնավարի իրադարձությունների ժամանակ մենք այո, շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել եւ շարունակում ենք բարձրացնել»:

868