Ցավալի է, որ Հայաստանում խոսակցություն կա, թե իբր Աստված պատժում է Իսրայելին։ Չի կարելի նման բան անել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը՝ կոչ անելով հայ հասարակությանը ցավակցել հրեա ժողովրդին:

«Այն, ինչ լսում եմ՝ քաղաքակիրթ չէ, սարսափելի է, դա հայերին  սազական չէ:  Զենքի վաճառքը դա բզինես է, և դա,  ամեն դեպքում, Իրանի դեմ էր, ոչ թե նրա համար` որ հայերին սպանեին»,- ասաց նա:

 Ռիմա Վարժապետյանը նշեց, որ կապի մեջ է  Իսրայելի իր մտերիմների հետ, և այնտեղ շատ ողբերգական, վտանգավոր վիճակ է։ Ինչ վերաբերում է այնտեղի հայերին,  ապա նրանց վիրավորումներ ստանելու հետ կապված տեղեկություն չուներ:

«Դա ողբերգություն է: Մենք հույս ունեինք, թե շուտ կավարտվեր և կդադարեր, բայց գնալով ուժգնությունը մեծանում է, և դա շատ վտանգավոր է: Սակայն մենք հույս ունենք, որ Իսրայելը մենակ չէ, ունի ընկերներ, որոնք օգնում են։ Ես ցավում եմ, որ նման ընկերներ Հայաստանի համար չհայտնվեցին պատերազմի ժամանակ: Դրա համար պետք չէ կտրուկ արտահայտվել ոչ Ռուսաստանի, ոչ Իսրայելի դեմ, ընդհակառակը՝ Հայաստանում պետք է դիվանագիտություն:

Այս կողմից  զոհեր, մյուս կողմից զոհեր... տեղի ունեցածը հումանիտար ողբերգություն է»,- եզրափակեց ՀՀ հրեական համայնքի նախագահը:

 

 

 

2306