«Այրում» երկաթգծի կայարանի մոտ ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարավտոմեքենան կողաշրջվել և բռնկվել է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Այրում» երկաթգծի կայարանի սկզբնամասում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (բարձված 20տ ցորենով, վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:24-ին: Այրվել է բեռնատար ավտոմեքենան և կցորդիչը՝ մասամբ։
12 Հոկտեմբեր, 2023 23:43
579
Երևանում՝ երկաթգծի կայարանի տարածքում, հայտնաբերել են կնոջ մարմին
28 Օգոստոս, 2024 01:01
Ձերբակալվել են երկաթգծի ուղեգծի տակդիրներ գողացած անձինք
19 Դեկտեմբեր, 2021 19:17
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի
24 Փետրվար, 2025 11:04
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Հայավտոկայարան», քննարկել զարգացման ծրագիրը
14 Փետրվար, 2025 20:10
Անվտանգ և ժամանակակից. մետրոյի «Գործարանային» կայարանում շահագործման է հանձնվել 2 նոր շարժասանդուղք. տեսանյութ
11 Դեկտեմբեր, 2024 18:30