ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները քաղաքացու ահազանգի հիման վրա «ԷՄՕՄ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝  

․սննդի կառույցի հատակը, պատերը, դռները և աշխատանքային սեղանների մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

․արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը,

․խմոր հունցելու սարքը, խմորագնդի սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

․չեն ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումն արտադրական շինություն,

․ առաստաղների որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

․բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, բացակայել են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:

․Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

514