Ադրբեջանը, որը Human Rights Watch-ի և «Լրագրողներ առանց սահմանների» կողմից նշվում է որպես վատ վարկանիշ ունեցող մարդու իրավունքների ոլորտում, էթնիկ զտումներ իրականացրեց մի խումբ բնիկ հայերի նկատմամբ այն ժամանակ, երբ աշխարհը լռություն էր պահպանում:
Ինչու՞ պետք է մարդկանց մտահոգի դա: Բացի արցախցի անմեղ հայերին տառապանք պատճառելուց, այս աղաղակող արարքը նաև էականորեն խարխլեց այսպես կոչված «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» և խրախուսեց բռնապետերին ուժ կիրառել քաղաքական հակամարտությունները լուծելու համար:
Ադրբեջանական ավտորիտար ռեժիմը, որը ներխուժել է Հայաստան 2021 և 2022 թվականներին և ապօրինի պահում է հայ ռազմագերիներին, կատարել է սադիստական ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են գլխատումները և եկեղեցիները ռմբակոծելը, պետականորեն հովանավորվող ռասիզմը և իր գործողություններն արդարացնելու փորձերը։ Մարդիկ ենթարկվելով սովի բերող շրջափակումների, որը շատ նման էր 1930-ականների ուկրաինական սովին, և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակմանը, կեղծ ներկայացվում են են որպես ինքնակամ հողը լքողներ, այն հողը՝ որի վրա ապրել են հազարավոր տարիներ:
Մինչ այժմ Ադրբեջանին հաջողվել է վերահսկել այս իրավիճակը՝ օգտագործելով քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին կաշառելու տխրահռչակ սխեման, որպեսզի Արևմուտքի ուշադրությունը շեղի այն փաստից, որ ինքը Ռուսաստանի դաշնակիցն է և նույնիսկ օգնում է վերջինիս խուսափել պատժամիջոցներից՝ վերավաճառելով ռուսական գազը։
Իհարկե, Ադրբեջանը կցանկանար, որ բոլորը հավատան, որ եթե պետությունն ինքնիշխան է, ապա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում փոփոխություններ չեն կարող լինել։ Եթե այդպես լիներ, ապա Ադրբեջանը գոյություն չէր ունենա, քանի որ նա ինքնիշխան Պարսկական կայսրության (այժմ Իրան) մաս էր կազմում։ Ոմանք կարող են նաև ենթադրել, որ քանի որ նախկին Լեռնային Ղարաբաղի սահմանները եղել են Ադրբեջանի սահմաններում, ուրեմն այն պետք է լինի Բաքվի տարածքի մաս, բայց նրանք, ըստ երևույթին, երբեք չեն տեսել ինքնիշխան Լեսոտոյի քարտեզը։
Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախի էթնիկ զտումն է, այլ Հայաստանի օկուպացիան. Աշխարհում R2P սկզբունքի տապալումը Կրեմլին թույլ տվեց իր աշխարհաքաղաքական խաղերում հայերին վերաբերվել որպես գրավի։ Հասկանալի է, որ Ռուսաստանն այլեւս Հայաստանի դաշնակիցը չէ, իրականում ճիշտ հակառակն է։
Որպես «ազատ աշխարհի առաջնորդ»՝ ԱՄՆ-ն ամոթալիորեն չի հասել ավելի հաջողության, քան Կրեմլը: Արցախահայության նկատմամբ իրականացված ծանր անարդարությունը շտկելու համար քաղաքակիրթ աշխարհը նախ պետք է ճանաչի նրանց հսկայական մարդկային զոհաբերությունը, տնտեսական կենսունակությունը և մշակութային անփոխարինելի ժառանգությունը։ Նման հանցագործությունները պահանջում են էական փոխհատուցում և վերականգնման ճանապարհ:
Ադրբեջանը կոռումպացված և անկայուն բռնապետություն է, որը ճնշում է սեփական ժողովրդին։ Արցախը կատարել է միջազգային ճանաչման բոլոր իրավական դրույթները՝ հաշվի առնելով, թե ինչպիսին պետք է լիներ փաստացի այն տարածքը, որին Ադրբեջանը իրավաբանորեն կարող էր հավակնել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Ուստի Արցախի ժողովուրդը երբեք չպետք է կտրի իր հինավուրց հայրենիք վերադառնալու հույսը որպես ազատ և անկախ պետություն՝ միջազգային խաղաղապահներով։
Արևմուտքը պետք է վերականգնի վստահությունը միջազգային կարգի նկատմամբ՝ ընդունելով բացահայտ սխալը, այն է՝ որ թույլ տվեց Ադրբեջանին անօրինական կերպով միացնել Լեռնային Ղարաբաղը։ Հակառակ դեպքում աշխարհը կհայտնվի գլոբալ հակամարտության անդունդում, որտեղ գործում է ջունգլիների օրենքը։