Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը էապես չի փոխվի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 11-ի ցերեկը, 12-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-ի և 12-ի երեկոյան, 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
.jpg)
Երևանում հունիսի 11-ին և 16-ին կեսօրից հետո, 12-ին և 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
.jpg)
11 Հունիս, 2026 13:42
65