Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր գրել է․

Քանի որ Արցախի նախագահի հրամանագրով Բնակարանային կոմիտեի նախագահն էլ է շարունակելու պաշտոնավարել, այսուհետեւ բռնատեղահանված արցախցիները բնակարանի կամ կացարանի, վարձակալության եւ կոմունալ վճարումների հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմեն նրան: Լավ, իսկականից մարդկանց նյարդերի վրա՞ են խաղում: Օրինակ, Արցախի դատավորը Հայաստանում ու՞մ եւ ի՞նչ օրենքով ու ընթացակարգով է դատելու, որ շարունակում է պաշտոնավարել: Կամ ի՞նչ են անելու նախարարները, ԱԺ պատգամավորները: Էդ չինովնիկական հորդայի երեք ամսվա աշխատավարձը մի ահռելի գումար է կազմում, ո՞վ է վճարելու, ու՞մ հաշվին: Համայնքապետին թողնում է պաշտոնում, բա նրա աշխատակա՞զմը, դպրոցի տնօրենը, ուսուցիչները, բուժաշխատողները: Պայմանավորվում էիք Հայաստանի կառավարության հետ՝ գոնե էնպես անեիք, որ պետական բոլոր ծառայողները մինչեւ տարեվերջ վճարվեին, թոշակառուները թոշակ ստանային: Ամոթ է: Խայտառակություն է:

Հ.Գ. Արժեր հրամանագրին կից տալ նաեւ պաշտոնավարության լիազորությունների մեջ գտնվող անձանց նստավայրի հասցեների ցանկը: Մարդ ենք, մեկ էլ տեսար՝ մի հարց ունեցանք: Էս միլիոնանոց Երեւանում որտե՞ղ գտնենք հարկավոր չինովնիկին:

1821