
Այս նախագծով մի հատ մաֆիա է ջարդվել, որը ստեղծվել է 2012-2013 թվականներին|: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Պատգամավորը պարզաբանեց, որ GRP-ն հաշվում է մեկ գովազդային ազդակի ազդեցության աստիճանը, և երբ նախկինում օրենքն ընդունվեց, գովազդի գները մի քանի անգամ թանկացան: «Բայց ոչ գովազդատուների և գովազդակիրների համար՝ բացառությամբ մի հեռուստատեսության և մի քանի մեդիամիջոցների, որոնք կառավարվում էին հայտնի փեսայի կողմից, ոչ մեկի համար հայտնի չէր, թե այդ պրոցեսը ոնց է տեղի ունենում: Ասում էինք ուղարկեք, թե որտեղ դնենք գովազդը, և ստացվում էր, որ այս հեռուստաընկերությունում ռեյտինգը ուռած է, մյուսների մոտ ռեյտինգ չկա, այս կայքերում ուռած է, մյուսների մոտ չկա և նրանց մոտ գինը 4-5 անգամ թանկացել է: Սա մաֆիան էր և միակ բանը, որ սխալ ենք արել՝ որ այդ մաֆիան չորս տարի հետո ենք ջարդում, միակ բանը, որ պետք է ամաչենք, դա այն է, որ այս մաֆիան չորս տարի հետո ենք ջարդում»,- ասաց նա: