
Ինձ մի հարց է միշտ տանջում. ո՞վ է գրում ձեր ելույթները, ձեր ելույթներ գրող մարդուն հուշեք, որ այլ բանի վրա ֆիքսվի, որովհետև այդ ելույթները բոլորս անգիր գիտենք: Անդրադառնալով Ընդդիմադիր պատգամավորների ելույթներին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:
«Այսօր մի քիչ փոփոխությունների են ենթարկվել, վերջում «հեռացեք» բառը չէիք ասում»,- նկատեց նա: Արփինե Դավոյանը նշեց, որ երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ ընդդիմությունը նիստերին չի գալիս, չի մասնակցում:
«Ձեր այսօրվա ելույթները և նախորդները կարող եք հավաքել, բոլորով գնալ մի տեղ, մեր երկրում չէ, հարցազրույց տալ, և այնտեղ ձեզ կարող է լուրջ վերաբերվեն, քանի որ, իմ կարծիքով, ձեզ միայն լուրջ են վերաբերվում ՀՀ սահմաններից դուրս»,-ասաց նա: