
«X»-ի իր միկրոբլոգում ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը՝ կրկին շեշտելով, որ Ադրբեջանում դատավարությունները ֆարս են։
«Ինչպես ավելի վաղ նշել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։
Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրեց հայերեն՝ բառացիորեն ասելով․«Ես այնտեղ չեմ եղել, ներողություն եմ խնդրում բոլորից, չեմ եղել»։
Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր գերիներին»,- գրել է դեսպանը։
As I stated earlier all ongoing proceedings in Azerbaijan, including the trial of Vagif Khachatryan are from a genre of farce and a mockery of the European Convention on Human Rights and a violation of all universally accepted international norms in the context of all obligations… pic.twitter.com/J0eYJYVRA7
— Edmon Marukyan (@edmarukyan) October 25, 2023