Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից և էթնիկական զտումից մեկ ամիս անց ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը լուսանկարիչ-օպերատոր Քորի Փոփի հետ խոսել են այնտեղ մնացած քիչ մարդկանցից մեկի դստեր հետ։
X-ի իր էջում լրագրողը գրել է.
«Ադրբեջանական պետական լրատվամիջոցները վերջերս պարծենում էին, որ Ադրբեջանը տեղական ծառայություններ է ստեղծում, սակայն ԼՂ-ում մնացած հայերը չունեն ինտերնետ կամ բջջային կապ, և նրանց չեն թույլատրում զրուցել իրենց սիրելի մարդկանց հետ առանց հսկողության:
Եվ որպես Ադրբեջանի «վերաինտեգրման» ճակատի մաս, ադրբեջանական իշխանությունները մնացածներից առգրավեցին հայկական անձնագրերը, բայց ադրբեջանական անձնագրեր չեն տրամադրել:
Սա նշանակում է, որ ԼՂ-ում մնացած հայերը ներկայումս քաղաքացիություն չունեն»,- նշել է լրագրողը։
A month after Azerbaijan attacked and ethnically cleansed Nagorno-Karabakh, @CoryPopp and I spoke to the daughter of one of the very few people who stayed behind.
— Lindsey Snell (@LindseySnell) October 26, 2023
Azerbaijani state media recently bragged about AZ establishing local telecom services, but the Armenians who stayed… pic.twitter.com/4Ira6cVGYH