ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հերթական հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում շարունակվող ավիահարվածները։

Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն զգուշացրել է, որ պետք է պաշտպանվել մարդասիրական միջոցներով:

«Նախագահը վերահաստատել է, որ Իսրայելն ունի բոլոր իրավունքներն ու պատասխանատվությունը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին ահաբեկչությունից, և ընդգծել է դա անելու անհրաժեշտությունը՝ համահունչ միջազգային մարդասիրական իրավունքին, որն առաջնահերթություն է տալիս խաղաղ բնակչության պաշտպանությանը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Նախագահն ընդգծել է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների կարիքները հոգալու համար մարդասիրական օգնության հոսքի անհապաղ և էապես մեծացման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

284