
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Իսրայելի առաջնորդը տեսանյութը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
«Մենք այստեղ ենք։ Մենք ոչ մի տեղ չենք գնում»,- ասել է Բլինքենը՝ գրկելով Նեթանյահուին և ամուր սեղմելով նրա ձեռքը։
Հոկտեմբերի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ պետքարտուղարության ղեկավարը մեկնել է Իսրայել։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ ամերիկյան իշխանություններն աջակցում են Իսրայելի ժողովրդին։ Բլինքենի այցի մասին ավելի վաղ հայտարարել էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Prime Minister Benjamin Netanyahu is currently meeting with US Secretary of State Antony Blinken.
— Prime Minister of Israel (@IsraeliPM) October 12, 2023
At the start of the expanded meeting, Prime Minister Netanyahu thanked @SecBlinken for his statement: 'We are here; we are not going anywhere'.https://t.co/pHudXoVijS pic.twitter.com/q6esbNR9ax