Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դեմ գործով հերթական դատական ​​նիստը։

Դատական նախորդ նիստը հոկտեմբերի 17-ին էր։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Պնդում են, որ գործով տուժած է ճանաչվել 59 մարդ։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել են  հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

621