Նոյեմբերի 1-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր՝ հայտնաբերել են, որ թիվ 83 մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվել են կրակոցի հետևանքով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում Կարապետյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակով կրակել և վնասել են մանկապարտեզի պատուհանները՝ դրանով պատճառելով նյութական վնաս: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

844