Շանթ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. «ՖԻԴԵ Գրանդ սվիսս»

Մեն կղզում ընթացող «ՖԻԴԵ Գրանդ սվիսս» շախմատի մրցաշարում այսօր կայանում են 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը մրցեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիյաթ Աբասովի հետ: Սևերով հանդես եկող մեր շախմատիստը նավակային վերջնախաղում նյութական առավելություն ստացավ և 42-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:
Շանթ Սարգսյանը վաստակեց 4,5 միավոր և հավասարվեց իր հայրենակիցներ Մանուել Պետրոսյանին ու Սամվել Տեր-Սահակյանին: Առաջինն ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոնը ցավալի պարտություն կրեց իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ պարտիայում, չնայած պարտիայի սկզբում դիրքային առավելություն ուներ:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ Գույրաթի Վիդիտը, որը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր:
03 Նոյեմբեր, 2023 03:51
1096
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում
12 Փետրվար, 2025 10:25
Al-Beruniy․ Հայկ Մարտիրոսյանի եւ Շանթ Սարգսյանի արդյունքը 7 տուրից հետո
10 Փետրվար, 2025 11:41
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Տաշքենդում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
06 Փետրվար, 2025 14:03
Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին, փոփոխություն է պետք ոստիկանների ընդունման կարգում (տեսանյութ)
08 Մայիս, 2025 14:26
Շատ ցանկալի ա. Սիմոնյանի պարզաբանումը՝ «ինչի նստած չեն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը» հարցին (տեսանյութ)
08 Մայիս, 2025 14:13
Քոչարյանն ու Սարգսյանը, վանեցյանները կօգնեն, որ մեր վարկանիշը բարձրանա, հենց մտնեն եթեր. Սիմոնյան (տեսանյութ)
08 Մայիս, 2025 13:27