ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, որը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՄՄԿ) 12,5%-ի բաժնետոմսերի սեփականատերն էր, այլևս գործարանի բաժնետեր չէ։

Ընկերության նոր սեփականատերերն են Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կառլոս Բալեստերոս Շերպը, հայտնում են ռուսական աղբյուրները:

Նշենք, որ 2 տարի առաջ՝ 2021 թվականին, կալանք էր դրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։

Հենց «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնետերը՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է: 

«Զանգեզուր մայնինգ»-ը այդ ժամանակ պնդում էր, որ կոմբինատի կողմից բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում նախևառաջ իրենց պիտի առաջարկվեր գնել դրանք, այնինչ կար նոր սեփականատեր։ Նշված ընթացակարգը չի պահպանվել, և «Զանգեզուր մայնինգ»-ը պահանջում էր այդ բաժնետոմսերն օտարել իրեն։

901