
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը վերջերս բացված Մարտունու նոր մասնաշենքում բժշկական կենտրոնի նոր ծառայությունների և բուժանձնակազմի համալրման մասին հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Բացի դրանից, նա հետաքրքրվեց, թե Գեղարքունիքի մարզում որ բժշկական կենտրոններն են վերակառուցվելու:
«Մենք բացեցինք ժամանակակից և նորակառույց շենք, նոր հագեցմամբ՝ թե՛ սարքավորումներով, թե՛ կահույքով, թե՛ ամբողջ անհրաժեշտ գույքով: Հավելյալ նոր ծառայություններ են հասանելի դառնալու՝ համակարգչային շերտագրման ծառայություն, աչքի ամբողջական հետազոտման նոր ծառայություն, վիրահատական մի շարք միջամտություններ, որոնք արդեն իսկ տեղում հնարավոր կլինի իրականացնել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը և նշեց, որ հաջորդիվ պլանավորվում է վերակառուցել Մարտունու ծննդատունը:
Մանրամասները տեսանյութում՝