Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը 

 

Նախարար Միրզոյանը հանդիպումների ընթացքում մասնավորապես ընդգծել է, որ այն.

  •  մաս է կազմում խաղաղության օրակարգի և արդյունավետ իրականացման պարագայում կարող է դառնալ երկարատև խաղաղության երաշխիք,
  • տնտեսական ծրագիր է, որը կարող է առավելություններ ստեղծել թե՛ Հարավային Կովկասի, թե՛ ավելի լայն տարածաշրջանի երկրների համար:

ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցնում է՝ հանդիպումներ են կայացել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ: Քննարկումները «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման շուրջ կրելու են շարունակական բնույթ:

 

636