Արցախցիները պետք է ՀՀ որևէ հասցեում հաշվառված լինեն, որ կարողանան ստանալ սոցիալական աջակցություն. Նարեկ Մկրտչյան
«Հաշվառումը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, որովհետև մեր օրենսդրությամբ սահմանված է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված լինի անձը: Դա չի վերաբերում Միգրացիոն ծառայության հաշվառումներին, այսինքն, երբ որ Գորիսում, Վայքում, այլ տարածքային կենտրոններում՝ մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այս ընթացքում բացված հաշվառման կենտրոններում, որտեղ որ ծառայություն էին իրականացնում: Պետք է ՀՀ որևէ հասցեում հաշվառված լինի անձը, որ կարողանա ստանալ սոցիալական աջակցություն: Նրանք, ովքեր, որ առցանց դիմումով կներկայացնեն տվյալները, մենք վճարումները կանենք, եթե իրենք ունեցել են իրավունք»,- այսօր ԱԺ ութերորդ գումարման արտահերթ նիստին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Այն անձիք, ովքեր նոր պետք է իրացնեն իրենց իրավունքը, որ ստանան սոցիալական աջակցություն, պետք է մոտենան միասնական սոցիալական ծառայության կենտրոն, դա վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք պետք է իրացնեն իրենց իրավունքը, այստեղ հիմք են ընդունվելու ԼՂ-ի բժշկասոցիալական փորձաքննության տեղեկանքները և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն կստանան դառնալ ֆունկցիոնալության համակարգի շահառու:
Այս ընթացքում կառավարության կողմից վճարվել են.
100.000 դրամ միանվագ աջակցություն տրամադրվել է 108. 336 անձի,
40+10 հազարների վճարում կատարվել է 99 820 անձի։
Նոյեմբեր ամսվա համար 77.000 դիմում կա 40+10 հազար դրամների ստացման համար,
53 783 մարդ գրանցվել է երկամսյա 50 հազար դրամների աջակցության համար:
21 Նոյեմբեր, 2023 17:02
1743
Աժ-ում ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում երեք որոշում է կայացվել. Արսեն Թորոսյանը մանրամասնում է
02 Նոյեմբեր, 2026 16:57
Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ում վառելիքաքսուքային պահեստի պայթյունի զոհերի հարազատներին կարգավիճակ տալու մասին
02 Նոյեմբեր, 2026 16:52
Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը կմիավորվեն 1 ծրագրի մեջ
22 Հոկտեմբեր, 2026 11:47
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ
28 Հունիս, 2026 15:25
Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները
21 Ապրիլ, 2026 11:17
Սոցիալական ոլորտում մենք չեմպիոն ենք. էլ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
16 Ապրիլ, 2026 11:22
Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար
21 Օգոստոս, 2026 14:03
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
24 Հուլիս, 2026 13:15
16 մլն դրամ պետական աջակցություն' սահմանամերձ և առանձին բնակավայրերում տուն կառուցելու համար
23 Մայիս, 2026 15:16