ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանին.

«Հաշվի առնելով երեք տարվա համաշխարհային տնտեսության կտրուկ անկումն ու աճը, պատժամիջոցների պատճառով ապրանքների դժվար հասանելիությունը՝ արդյոք ժամանակը չէ՞, որ ինչ-որ արտոնագրեր ՀՀ կառավարությունը վերցնի իր վրա, ոչ թե բերենք օրենք, որը 3-4 ամիս է տևում։ Քանի որ շատ դեպքերում ճկունություն է պետք այս կամ այն ապրանքի ձեռքբերման և արտոնագրման համար, որով ՀՀ-ն այդ ժամանակահատվածում կկարողանա օգտվել այս կամ այն ճգնաժամից, ՀՀ բյուջե կգա։

Իհարկե, ՀՀ-ն ազատ տնտեսվարող պետություն է, բայց ապրանքները, որ գալիս ու հեռանում են ՀՀ-ից, այնպես չէ, որ շատ օգուտ են տալիս»։
Նա նաև շեշտեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ձգտում է դառնալ խաղաղության խաչմերուկ, նշանակում է, որ տրանսպորտային կոմունիկացիա է աշխատելու, ապագայում կառավարությունը այդ գործիքներից պետք է օգտվի՝  կառավարությունը պետք է արտոնագրեր ունենա։

576