ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացու հարցին, որը վերաբերում էր ընդդիմադիրների այն թեզին, որ Ռուսաստանը պատժում է Հայաստանի իշխանություններին այս կամ այն քայլի համար։

«Համաձայն եմ, սա նորահայտ թեզ է, որը նախկին իշխանության անդամներն են շրջանառության մեջ դնում։ Այսպիսի թեզ էլ կա, որ 44-օրյա պատերազմով Ռուսաստանը ՀՀ իշխանություններին պատժեց այս կամ այն քայլերի համար։

Ես չէի ուզի ՌԴ-ին այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել։ Եթե այս թեզը լրջորեն քննարկենք, ապա 2016 թ.-ին քառօրյա պատերազմին ով ում ինչի համար պատժվեց: Իմաստը այն է, թե հեղափոխություն եղավ, այս հեղափոխությունը ցանկալի չէր մեր գործընկերների համար, իբր կառավարությունը արևմտամետ է և պատժվեց, այդ դեպքում 2016 թ.-ի պատերազմը, 2013 թ.-ի իրադարձությունները ի՞նչ էին, որ ՀՀ-ն բանակցեց Ասոցացման պայմանագիր ստորագրելու համար և արևմտյան աշխարհի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը ամբողջովին շրջեց, և ՀՀ-ն մի գիշերում դարձավ Մաքսային միության անդամ:

Այս դեպքում ո՞ր քայլերի համար էր 2011թ.-ին բազմամիլիարդանոց պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ, 2013-14 թթ.-ի արձագանքները ինչի՞ մասին են:

Քննիչ հանձնաժողովից հետո շատերն ասում են, որ Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ կար, ամբողջը ասացիր, ինչ կա՝ ամբողջը չասացի, դեռ շատ բան կա ամբողջը ասելու համար:

Եթե այս վարկածը ճիշտ է, Սերժ Սարգսյանը 2018 թ.-ին ինչի՞ մասին էր ասում՝ պատերազմի անոնսը, երբ որ ասում էր՝ այլևս երկար ժամանակ հույս չունենանք, որ Ադրբեջանը կթողնի Ղարաբաղի հարցի պատերազմով լուծումը և որ բանակցային գործընթացը կանգնած է»:

Փաշինյանը շեշտեց, որ ասում են, թե 2018 թ.-ի հեղափոխությունը եղավ, դրա համար այսպես եղավ. «Ես դրա հակառակը կասեմ՝ 2018 թ.-ի հեղափոխությունը եղավ, դրա համար ՀՀ-ն դեռ ինքնիշխան, անկախ է, պետություն լինելու շանս ունի»:

2073