Civic.am-ը  տեղեկացել է   Datalex.am  կայքից , որ Երևանի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին,  որը ներկայացնում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր և անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
 
Մասնավորապես՝ 2021թվականի սեպտեմբերի 16-ին Նարինե Սլավիկի Հայրապետյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։  Նա  ծայրահեղ անպարկեշտ եղանակով ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։ 

Կարդալով մեղադրական վճիռը պարզ  է դառնում, որ տիկինը ֆեյսբուքյան էջի միջոցով հանրային մակարդակով անձնական վիրավորանք է հասցրել նաև պատերազմում զոհվածների ծնողներին և ՀՀ քաղաքացիներին՝ հնչեցնելով ծանր հայհոյանքներ։ Եվ նման մարդիկ դեռ խոսում են հայրենասիրությունից ու պետականամետությունից․․․ 

1226