Հունաստանում դեռեւս հույս ունեն, որ ԵՄ-ը վերջապես Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի
Վաղ թե ուշ Եվրամիությունը կբախվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման անհրաժեշտությանը, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի Միջերկրական ծովում իր վարքագծից։ Այսպիսի կարծիք է հայտնել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Մարշալի գերմանական հիմնադրամի տեսասեմինարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հասկանում եմ որոշ եվրոպացի գործընկերների մտահոգությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ (այն կապակցությամբ, որ սահմանափակումներ մտցնելը կհարուցի Անկարայի կոշտ արձագանքը)։ Վաղ թե ուշ Եվրոպան կբախվի պատժամիջոցների սահմանման անխուսափելիությանը, որովհետեւ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքագծից,- ասել է հույն նախարարը։ - Հետաքրքիր է, թե որտեղ է դրա սահմանագիծը»։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում:
30 Հոկտեմբեր, 2020 14:34
753
ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին
24 Հունիս, 2026 20:40
Հունաստանի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ճանապարհ է բացել
02 Մայիս, 2026 23:51
Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն
28 Ապրիլ, 2026 22:17