Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Սամարղանդում մասնակցում են ԱՊՀ երկրների շտաբների պետերի նիստին:

 

Երևանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:

 

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործկոմի ու ԱՊՀ պաշտպանության նախարարների քարտուղարության պատվիրակությունները:

 

Նշվում է, որ պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության շուրջ:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրար կողքի են, քանի որ դասավորությունը ըստ այբբենական կարգի է

1229