ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՚Բրայենը։

«Նիկոլ Փաշինյանը մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել, որոնք շատ ոգևորիչ պետք է լինեն ՀՀ քաղաքացիների համար, մինչ նրանք ձգտում են շարունակել այն բուռն տնտեսական աճը, որն ունեցել են վերջին տարիներին։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա, կառուցել անվտանգության հարաբերություններ և ընդլայնել առևտրային կապերը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա։

Մենք իսկապես կցանկանայինք տեսնել սա: Վաշինգտոնը հանձնառու է աշխատել եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ ապահովելու, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա օգուտ քաղել Փաշինյանի կառավարության բարեփոխումների քաղաքականությունից»։

 

787