Մենք երբեմն անում ենք փոփոխություն, որոնց տակ չկա վերլուծություն կամ վիճակագրություն: Այս մասին այսօր «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մենք չունենք վիճակագրություն, թե ինչի են առաջանում  ճանապարհատրանսպորտային պատահարներ՝  զոհերի հետ կապված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ամրագոտիներին, ապա նա ասաց, թե չկա վիճակագրություն նաև այն մասին, թե վթարներից եղած վնասների հետևանքները ամրագոտիներ չկապելն է եղել:

 «Մենք անընդհատ ոստիկանությանն ենք մեղադրում, ժողովուրդ, բայց ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատարահների վրա ազդեցությունը մեղմացնելու գրեթե զրոյական լիազորություն ու գործառույթ ունիՃանապարհները գծանշված չեն՝ ոստիկանության խնդիրը չի, լուսացույցները չեն աշխատում՝ ոստիկանության խնդիրը չի, ճանապարհները ճիշտ կահավորված չեն՝ իր խնդիրը չի, ձնամաքրման աշխատանքները արված չեն՝ իր խնդիրը չի, այլ համայնքինն է»,- ասաց նա:

 

454