Ադրբեջանցի բլոգերը ալիևյան ռեժիմին մեղադրել է կողոպուտներ կազմակերպելու, շանտաժի ենթարկելու և զբոսաշրջիկներին շորթելու մեջ. լուսանկար
Ադրբեջանցի բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն Ալիևի ռեժիմին մեղադրել է կողոպուտներ կազմակերպելու, շանտաժի ենթարկելու և զբոսաշրջիկներին շորթելու մեջ։ Նրա խոսքով՝ ոստիկանները սեւ դիմակներով ներխուժում են մարդկանց տներ՝ նախապես իմանալով նրանց ունեցվածքի մասին, թալանում։
Նման դեպք է տեղի ունեցել նոյեմբերի 27-ին մի տարեց կնոջ հետ, որը գումար էր խնայում որդու մահվան տարելիցի համար։ Նրանից գողացել են 800 մանաթ (400 դոլար)։ Բլոգերը նաև զգուշացնում է զբոսաշրջիկներին, որ անվտանգության ծառայությունները հյուրանոցի սենյակներում թաքնված տեսախցիկներ են տեղադրում, մարդկանց ինտիմ լուսանկարներ են անում և շանտաժի միջոցով գումար են պահանջում նրանցից։
Բացի այդ, մի քանի օրվա ընթացքում խոշոր գումար է գողացվել Leo Bank-ի և Ադրբեջանի այլ բանկերի շահառուների հաշիվներից։

01 Դեկտեմբեր, 2023 17:44
725
Ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են․ Պապյանը՝ Telecom Armenia-ի և AzerTelecom-ի միջև համաձայնագրի մասին
22 Հունիս, 2026 17:39
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
20 Հունիս, 2026 14:00
Այլ երկրների հետ տարածաշրջանային հարցեր քննարկելը նվաստացուցիչ չէ, Ադրբեջանի հետ՝ նվաստացուցի՞չ է․ Փաշինյան
18 Հունիս, 2026 12:57