Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի՝ հաշվի առնելով որ պաշտպաններից Ամրամ Մակինյանը ներկա չէ դատական նիստին։
Մեղադրող դատախազը առարկեց՝ նշելով, որ դա խոչընդոտ չէ նիստը շարունակելու համար՝ հաշվի առնելով, որ ներկա է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Դատավորը որոշում կայացրեց նիստը շարունակել, իսկ պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի։ Այնուհետև՝ պայմանավորված Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությամբ, հինգ րոպե ընդմիջում խնդրեց, և դատավորը ընդմիջում հայտարարեց։
01 Դեկտեմբեր, 2023 21:32
441