Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել 1.3 մլրդ-ի գույք ու 61 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի և նրա կնոջ՝ Լուսիկ Պետրոսյանի դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։
Դատախազությունը Ալեքսան Պետրոսյանից և նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝
- Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ–Նովա փողոցի արտադարամասը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել արտադրամասի 79.6 %-ը):
- Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 96.72 %-ը):
- Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 47.44 %-ը):
- Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 40.6 %-ը):
- Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 12.16 %-ը):
- Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 81.96 %-ը):
- Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 38.05 %-ը):
- Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 56.06 %-ը):
- Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ Ապօրինի է ճանաչվել հողակտորի 86.06 %-ը):
- Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ թվով 19.914 հատ բաժնետոմսերը։
- 61 մլն 93 հազար 284 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
- 1 մլրդ 298 մլն 273 հազար 905 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտի մնացորդ։
02 Դեկտեմբեր, 2023 14:18
913
Ռոբերտ և Լևոն Քոչարյաններ, բան ունեք ասելու՝ ինձ ասեք, ոչ թե հաշմանդամ մորս վրա լնգուլավազ ուղարկեք. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
06 Մայիս, 2025 15:07
Ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, ով լրագրող է ծեծել՝ մեզ չեք կարող այստեղ լրագրողների հետ վարվելակերպ ուսուցանել. Ալեքսանյան (տեսանյութ)
06 Մայիս, 2025 13:02
Նույնական արտահայտություններ արել են ընդդիմադիր պատգամավորները, ինչի՞ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել. Ալեքսանյանը՝ Թովմասյանին (տեսանյութ)
06 Մայիս, 2025 12:41
Մարդшսպшնների համար երգող Շուշան Պետրոսյանն ինչու՞ է դժգոհ, երբ երգում են Փաշինյանի համար. Սոնա Շահգելդյան
01 Ապրիլ, 2025 23:01
Հանրային գնումների ոլորտում խախտումներով կնքվել են շուրջ 2.2 մլրդ դրամի գնման պայմանագրեր. նախաձեռնվել 9 քրվարույթ. ՊՎԾ
17 Մարտ, 2025 14:05
Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
08 Մարտ, 2025 14:33