

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երբ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի օգնականը ֆիզիկական բռնություն էր գործադրում լրագրողի նկատմամբ՝ հարվածելով նրան ԱԺ շենքում, այդ օգնականը դեռ աշխատու՞մ է ԱԺ-ում, և արդյոք դուք, որպես ԱԺ պատգամավոր, ձեր գործընկերներին դիմել եք այդ հարցով, որ այդ օգնականը արդյոք պետք է շարունակի աշխատել»,- ԱԺ հերթական նիստում նման հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանին, որն առաջարկում է ստեղծել էթիկայի հանձնաժողով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ:
Ալեքսանյանն ընդգծեց, որ ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել և չի առաջարկել էթիկայի հանձնաժողով ստեղծել. «Տառացիորեն նույնական՝ դուք լրագրող չեք, ես պատասխանում եմ լրագրողների հարցերին, արտահայտություններ արել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները ի պատասխան Civic.am-ի լրագրողներին, բա ինչի՞ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել»:
Մանրամասները՝ տեսանյութում