ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց:

Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն ուշ ավարտելու պատճառների մասին և պատասխանատուներին հանձնարարել խստագույնս պահպանել բոլոր ծրագրերով նախատեսված ժամանակացույցին և աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում:

Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ցանկապատում, բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և կահավորու

529