ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ հեռուստատեսության դերի կարևորմանը։

«Հեռուստատեսության դերը նվազում է տարիների ընթացքում, դրանց փոխարեն գալիս են օգտատերերը, որոնք իրենց տարբեր կարծիքները տարածում են, տարբեր նյութեր, այստեղ ոչ մի վերահսկում չկա։ Հասարակության ավելի ակտիվ գործունեություն ծավալողների ավելի մեծ տոկոսը օգտվում է այս հարթակներից և հեռուստատեսությունից։

Մենք քննարկում ենք փոքր կտոր, բայց չենք քննարկում այն հարթակները, որոնց խնդիրը լուծված չէ։ Եթե մենք ուզենանք սոցիալական գովազդներով հասարակությանը օգնել, ուղղորդել,  որ այս կամ անդամը այս կամ այն ընտրությունը անի և դրանով իր ապագա բարեկեցությունը ապահովի, նա ավելի ընկալելի ու պահանջված և մրցունակ լինի։

Այս խնդրի համար մենք ունենք միայն մի հարթակ՝ դա հեռուստատեսությունն է։

Պատգամավորը փորձեց հասկանալ, թե հեռուստատեսությունը ինչ պիտի անի, որ մոտակա 1-2 տարում կամ ապագայում հասարակության ցանկացած անդամ իր մասնագիտությամբ մրցունակ լինի։

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  պետք է որոշակի դիտարկումներ անի, թե ուր ենք ուզում ուղղորդել՝ ինչը որ մրցունակ չի, ինչը հետ է տանում հասարակությանը, նրա դեմ պետք է հակակշիռ ունենանք, սա պետք է համապատասխան կառույցները անեն, որպեսզի այդ բալանսը ունենանք»,- նշել է Սուքիասյանը։

 

393