Այդ որ ասում եք ձենդ կտրի, դա ո՞ւմ էր վերաբերում, ի՞նձ,- այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին դիմեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով վերջինիս ասածներին:
«Ուրեմն տիկին Մկրտչյան, ձեզ նախազգուշացում և առաջարկում եմ ձեր տեղում նստեք և լռեք, և լսեք, թե հիմա ինչ եմ ձեզ ասում»,-ասաց նա և նշեց, որ այլ սանկցիաների չի դիմում:
«Ես ձեզ Աննա չեմ ասում, ասում եմ տիկին Մկրտչյան, և դրանով ուզում եմ իմ հարգանքը դրսևորել ձեր ընտրողներին, խորհրդարանին և խորհրդարանի ձեր պատգամավոր գործընկերներին: Երկրորդը՝ պետք է խնդրեմ ձեր ելույթներում երկրի ընտրված ղեկվարին՝ ՀՀ վարչապետին, դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով, և դրանով կարտահայտեք ձեր հարգանքը խորհրդարանի, ՀՀ քաղաքացու նկատմամբ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ հաջորդ անգամ կընդհատի, եթե նման գործելաոճով հանդես գան, և չի հանդուրժի անհարգալից պահվածք այստեղ: «Խորհուրդ եմ տալիս գնալ և խոր մտածել այս իմ ասածների մասին»,- ասաց նա: