Դրական ազդանշան է․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մասին
Ֆրանսիան ողջունում է այն դրական ազդանշանը, որը ներկայացված է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ և երկու կողմից արված բարի կամքի դրսևորումներով, մասնավորապես՝ կալանավորների ազատ արձակմամբ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Հույս ունենք, որ այս հայտարարություններն առաջին քայլն են գերիների և անհետ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Ինչպես բազմիցս նշել ենք, կայուն խաղաղություն կարող է լինել միայն հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը»,- ասված է հայտարարությունում։
08 Դեկտեմբեր, 2023 23:59
858
Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին նախատեսվող բողոքի ցույցերին կարող է մասնակցել 400–500 հազար մարդ. TF1
23 Հոկտեմբեր, 2026 17:31
Այս խելագարները ոչնչացնում են Ֆրանսիան, մենք մեր երկրում նման բան չենք հանդուրժի․ Թրամփ
21 Հոկտեմբեր, 2026 11:07
Ֆրանսիայում անակարգությունների ֆոնին ձերբակալվել է մոտ 2400 մարդ
19 Հոկտեմբեր, 2026 10:17
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
22 Հոկտեմբեր, 2026 21:17
Հայաստանը հետաքրքրված է 2031-ին CITES-ի կողմերի համաժողովը հյուրընկալելու հարցում
22 Հոկտեմբեր, 2026 18:04
Ադրբեջանն և Հայաստանն արդեն ապրում են դե ֆակտո խաղաղության պայմաններում․ Ամիրբեկով
22 Հոկտեմբեր, 2026 16:23