
Ինձ համար գերակա է էս քաղաքի բնապահպանությունը: Ես օրենքի սահմաններում մաքսիմալը քաղելու եմ այս քաղաքի համար, մաքսիմալը մեր Երևանի համար անելու եմ: Եվ մոտեցումս նույնն է ամեն ինչի համար: Այսօր քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկ Մարությանը:
«Խոսվում էր ծառերի մասին: Մալիբուի այգու մասին է խոսքը: Երբ այդ հատվածի ճանապարհը սարքեցինք, այնտեղ ճանապարհի մեջտեղը մի ծառ կա: Բոլոր մասնագետները ինձ խորհուրդ էին տալիս, որ այդ ծառը պետք է կտրվի, որովհետև ճանապարհի վրա է: Ես դեմ գնացի բոլորին և ասացի, որ այդ ծառը պետք է կտրվի այն դեպքում, երբ այն կենսունակ չէ աճելու։ Մենք նշան սահմանեցինք, և այդ նշանով գիշերը մեքենայի լուսարձակները ընկնեն՝ հանկարծ բախում չլինի»,- քաղաքի կանաչապատման և ծառահատման շուրջ բարձրացված աղմուկին այսպես արձագանքեց քաղաքապետը:
«Ես ամեն ծառի համար և պատասխանատու եմ, և կռիվ եմ տալու»,- ընդգծեց Հայկ Մարությանը, ապա ներկայացրեց, թե ինչպես է կատարվել քաղաքի ծառահատումը և ինչ սկզբունքով:
«Հավաքեցի բնապահպանների մի մեծ խումբ և հանձնարարեցի գույքագրել այն ծառերը, որոնք կենսունակ չեն և պոտենցիալ ունեն ընկնելու մարդկանց վրա, մեքենաների վրա: Գույքագրեցինք 437 ծառ, որոնք պետենցիալ վնագավոր են: Այդ ծառերը գրանցեցինք և հատիկ առ հատիկ էտեցինք: Ինձ համար գերակա է էս քաղաքաի բնապահպանությունը».-շեշտեց Հայկ Մարությանը:
Նշենք, որ քաղաքապետն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ նաև Մաշտոցի պուրակում կատարվող շինարարությանը:
Հայկ Մագոյան