![](https://araratnews.am/admin/images/1604144248.jpeg)
Տարիներ շարունակ Թուրքիան հանգրվան է դարձել ատելության խոսք տարածող քարոզիչների համար, որի նպատակն է եղել զինել նրանց՝ տարածաշրջանային երկրներն ապակայունացնելու համար՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:
2013-ին Եգիպտոսում «Մուսուլմանական եղբայրություն» ահաբեկչական խմբավորման տապալումից հետո հարյուրավոր ծայրահեղականներ ներթափանցել են Թուրքիա ու հանգրվանել բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկրում:
Ատելության խոսք տարածող քարոզիչներից մեկն էլ Քուվեյթի քաղաքացի Հաքեմ Ալ Մութաիրին է, որն ապրում է Ստամբուլում: Նա ընդգրկված է Սուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի ահաբեկիչների ցուցակում:
Այս քարոզիչները կարողանում են համոզել իրենց միամիտ հետևորդներին, որոնք այնուհետև միանում են «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական ցանցերի:
Հաքեմ Ալ Մութաիրին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ «Ֆրանսիան պատերազմի դաշտ է, այլ ոչ թե խաղաղ վայր», ինչն ակնարկ է իր հետևորդներին՝ Ֆրանսիայի վրա հարձակվելու համար:
1lurer.am