Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կրեմլում նեղ կազմով բանակցություններ են սկսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Բանակցություններից հետո առաջնորդները նախատեսում են համատեղ հայտարարություններ անել և ելույթ ունենալ լրատվամիջոցների առջև, ինչպես նաև ոչ պաշտոնական զրույց ունենալ թեյի շուրջ։
«Մեր ժողովուրդների ռազմական եղբայրությունը, որը զարգացել է այդ դժվարին պատերազմական տարիներին, ժամանակակից ռուս-չինական հարաբերությունների, համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հիմնարար հիմքերից մեկն է։ Մենք մեր կապերը զարգացնում ենք երկու երկրների ժողովուրդների բարօրության համար, և ոչ թե որևէ մեկի դեմ»,- բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։

146