Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Նյու Դելին մտադիր չի սրել Իսլամաբադի հետ հակամարտությունը։ 

«Մեր նպատակը իրավիճակը սրելը չէ», - ընդգծել է նախարարը։

Նա նշել է, որ եթե Հնդկաստանի վրա ռազմական հարձակում իրականացվի, «կասկած չպետք է լինի, որ կլինի շատ, շատ կոշտ պատասխան»։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի բանակը սկսեց «Սինդուր» գործողությունը՝ հարվածելով Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում գտնվող ինը թիրախներին, որտեղ գտնվում էին ահաբեկիչները։ NDTV-ն հայտնել է, որ սպանվել է մոտ 70 ահաբեկիչ։ 

112