Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի քաղաքագետ և միջազգային անվտանգության հարցերով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ (1994–1995) Ջոզեֆ Նայը մահացել է 88 տարեկան հասակում։

Այս մասին հայտնել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կառավարման դպրոցը, որտեղ նա պրոֆեսոր էր։

Գիտնականն առաջինն էր, որ ձևակերպեց «փափուկ ուժի» հայեցակարգը, որը դարձել է ժամանակակից քաղաքականության ամենակարևոր հասկացություններից մեկը։ Այն վերաբերում է պետության կարողությանը՝ իր նպատակներին հասնելու սեփական մշակույթի գրավչության և սոցիալ-քաղաքական արժեքների միջոցով, ի տարբերություն ռազմական և տնտեսական ճնշման վրա հիմնված «կոշտ ուժի»։

82