Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային:

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Թիմն առաջին անգամ հանդես կգա Արման Փաշիկյանի գլխավորությամբ:

Հայաստանի հավաքականը 12-րդն է վարկանիշային աղյուսակում: Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մեր ընտրանին 9-րդն է վարկանիշային աղյուսակում: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն էլ ընդգրկված է վարկանիշային աղյուսակի առաջատար ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Օլիմպիադայի առաջին տուրն անցկացվելու է հուլիսի 29-ին:

890