Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1124-ի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի Կարմիր մահիկին։

Վիրավորների թիվը նույնպես աճել է և հասել 3251-ի։ Ավերված տների թիվը գերազանցել է ութ հազարը։

Օգոստոսի 31-ի գիշերը Աֆղանստանի արևելքում գրանցվել է 6.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են շուրջօրյա, սակայն օգնությունը բարդանում է լեռնային տարածքների անմատչելիության և ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Աֆղանստանի իշխանությունները օգնության խնդրանք են ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։ 

118