Սեպտեմբերի 7-ին սպասվում է Լուսնի ամբողջական խավարում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լուսանկարը՝ AnotherArmenia ֆեյսբուքյան էջից
Սեպտեմբերի 7-ին սպասվում է Լուսնի ամբողջական խավարում։
Երևանի ժամանակով ժ․20:30-ից սկսած՝ Երկիրը աստիճանաբար կսկսի ծածկել Լուսնի վրա ընկնող լույսը և մեկ ժամ հետո ժ․21։30՝ այն ամբողջությամբ կխավարի՝ ունենալով կարմրավուն տեսք: Լրիվ խավարումը կտևի մոտ 1 ժամ 10 րոպե, որից հետո կսկսվի հակառակ պրոցեսը և կեսգիշերին մոտ մեր մոլորակի ստվերը ամբողջությամբ դուրս կգա Լուսնի վրայից:
Վերջին անգամ մեր տարածաշրջանում Լուսնի ամբողջական խավարում դիտվել է 2018 թ․ հուլիսի 27-ին:
02 Սեպտեմբեր, 2025 12:11
216