Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
79-ամյա Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում և կշարունակի ղեկավարել ակումբը մինչև 2030 թվականը։ Կիրակի օրը կայացած ընտրություններում նա վստահ հաղթանակ է տարել իր միակ մրցակցի՝ իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեի նկատմամբ։
Ըստ նախնական տվյալների՝ Պերեսը ստացել է ձայների շուրջ 65,95%-ը, Ռիկելմեի օգտին քվեարկել է ընտրողների 34,05%-ը։ Սա Պերեսի ութերորդ անընդմեջ ժամկետն է այս պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2009 թվականից:
Պերեսի վերընտրվելու գլխավոր ինտրիգներից մեկը նոր գլխավոր մարզչի հարցն է։ Ինչպես և սպասվում էր, նախագահն իր ելույթում հաստատել է Ժոզե Մոուրինյուի վերադարձը։ Պորտուգալացին կգլխավորի մադրիդյան ակումբը 13 տարվա դադարից հետո։ Դեռևս նախընտրական փուլում Պերեսն հայտարարել էր «Լիվերպուլից» պաշտպան Իբրահիմա Կոնատեի և Միլանի «Ինտերից» Դենզել Դումֆրիսի տրանսֆերների մասին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավել է երկրորդ տեղը՝ 8 միավորով զիջելով չեմպիոն «Բարսելոնային» :